Բաժիններ՝

«Կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել քայլերի վրա, որոնք կարող են հանգեցնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը». Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական APA գործակալության խնդրանքով մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ այնտեղ անցկացվելիք միջոցառումները:

«Մեր դիրքորոշումը հստակ է։ Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն, չի ճանաչվում ոչ մի երկրի կողմից, ներառյալ ԱՄՆ-ի և Հայաստանի։

Ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել այն քայլերի վրա, որոնք կարող են հանգեցնել հակամարտության խաղաղ լուծմանը, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև շարունակվող երկխոսության վրա:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել կողմերի հետ՝ օգնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշել է Ուորլիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031