Բաժիններ՝

Սիրիայում թուրքական օպերացիայի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվել

Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով սպանվել է մի քանի տասնյակ մարդ:

Ինչպես հայտնում է Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), օգոստոսի 28-ին տեղի ունեցած երկու ռմբակոծությունների զոհ է դարձել նվազագույնը 35 խաղաղ բնակիչ, ևս 75 մարդ վնասվածքներ է ստացել:

Մինչ այդ, ըստ թուրքական բանակի տեղեկությունների` Սիրիայի Ջարաբլուս քաղաքին հասցված ավիահարվածների հետևանքով սպանվել է Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների (YPG) 25 քուրդ զինյալ:

Ինչպես նշում է թուրքական Anadolu գործակալությունը, հղում կատարելով բանակի աղբյուրներին, թուրք զինվորականները ձեռնարկել են հնարավոր ամեն բան` թույլ չտալու խաղաղ բնակչության շրջանում զոհեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031