
Դիարբեքիրի օդանավակայանը հիթիռակոծվել է

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում հրթիռակոծվել է օդանավակայանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքական իշխանությունները մեղադրում են «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալներին:
Dogan գործակալությունը հայտնում է, որ 4 չղեկավարվող հրիթռներ են ընկել ոստիկանական բաժանմունքի մոտ գտնվող տարածքում, ապա պայթել են: Պայթյունները լսելի են եղել ողջ քաղաքում, իսկ որոշ տներում կոտրվել են ապակիները:
Դիարբեքիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյը տեղի NTV լրատվամիջոցին հայտնել է, որ դրանք դատարկ տարածության մեջ են պայթել, իսկ նպատակը ենթադրաբար եղել է ոստիկանական բաժանմունքը: Զոհեր չկան, տեղի ունեցածը չի խոչընդոտել ինքնաթիռների թռիչքներին:
Սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ օդանավակայան տանող ճանապարհները արգելափակված են, չվերթերը՝ հետաձգված: