Սիրիայում ավելի քան 480 բնակավայր է միացել զինադադարի գործընթացին
Բնակավայրերի թիվը, որոնք միացել են Սիրիայում զինադադարի գործընթացին, ավելացել է` հասնելով 486-ի, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մեկ օրում զինադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել Լաթաքիա և Հոմս նահանգների 5 բնակավայրերի ներկայացուցիչների հետ: Բնակավայրերի թիվը, որոնք միացել են զինադադարի գործընթացին, ավելացել է` մինչև 486»,- ասվում է փաստաթղթում:
Շարունակվում են բանակցությունները Համա, Հոմս և Լաթաքիա նահանգներում զինված ընդդիմության ջոկատների դաշտային հրամանատարների հետ:
Սիրիայում փետրվարի 27-ից գործում է կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: