
Նյու Օռլեանի օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել, կան անհետ կորածներ

Թեթև շարժիչ ունեցող ինքնաթիռ է ընկել ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նյու Օռլեան քաղաքի օդանավակայանի մերձակայքում, 1 ուղևոր փրկվել է, ևս 2 մարդ համարվում է անհետ կորած, ասվում է քաղաքի ոստիկանության բաժնի հայտարարության մեջ:
Ոստիկանության տեղեկություններով՝ Cessna մոդելի ինքնաթիռում գտնվել է 3 մարդ: Օդանավը կործանվել է Պոնչարթրեյն լճում՝ քաղաքային օդանավակայանից 16 կմ հեռավորության վրա:
Ջրում հայտնված կնոջը փրկել է մասնավոր զբոսանավի տերը, որը տուժածին հիվանդանոց է հասցրել:
Ներկայում ոստիկանությունը որոնողա-փրկարարական օպերացիա է անցկացնում լճի մերձակայքում: