
Ռուսաստանի և Չինաստանի միջև երկաթուղային նոր երթուղի է բացվել

Երկաթուղային նոր երթուղի է բացվել Չինաստանի Գուանչժոու քաղաքի (երկրի հարավային Գուանդուն նահանգ) և Ռուսաստանի Կալուգայի մարզի Վորսինո կայարանի միջև, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Առաջին անձնակազմը, բեռնված գերազանցապես հագուստով և էլեկտրոնիկայով, Գուանչժոուից դուրս է եկել կիրակի առավոտյան:
Գնացը պետք է հաղթահարի 11,5 հազար կիլոմետրը 14 օրում:
Նոր ուղղությունը, ինչպես նշվում է, թույլ կտա 30 օրով կրճատել ապրանքների տեղափոխման ժամկետը՝ համեմատած ծովային փոխադրումների հետ, ինչպես նաև հնգակի էժան է, քան ավիատրանսպորտը:
Ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը իրականացվում է Չինաստանում ««Մետաքսե ճանապարհ» տնտեսական գոտի» նախագծի շրջանակներում: