Բաժիններ՝

Ստամբուլում բացվել է Եվրոպան Ասիային միացնող երրորդ կամուրջը

Ստամբուլում նախօրեին կայացրել է Բոսֆորի նեղուցի վրայով երրորդ կամրջի բացման արարողությունը, որը կոչվել է սուլթան Սելիմ Ահեղի պատվին:

Արարողությանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, կամուրջն օրհնել է Թուրքիայի կրոնի հարցերով նախարար Մեհմեդ Գյորմյազը:

Էրդողանը հայտարարել է, որ մինչև օգոստոսի 31-ը անցումը կամրջով անվճար է լինելու, հայտնում է APA գործակալությունը: 2a476d3d1f4b2f95c38acdb917b57152_640x420

Կամրջի բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը, Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, պատգամավոր Ահմեթ Դավութօղլուն, Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան, Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը, Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մուստաֆա Աքընջին, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Վրաստանի առաջին փոխվարաչաապետ Դմիտրի Կումսիշվիլին և այլք: b655707f34325d0f38696d6bc4cddc47_640x421

Նշվում է, որ կամուրջ ունի նաև երկաթուղային գծեր: Կամրջի երկարությունը կազմում է 2164 մետր, բարձրությունը՝ 322 մետր, լայնությունը՝ 59 մետր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս