Սանկտ Պետերբուրգում կառավարության ղեկավարը հուլիսի 8-ին կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» Սամվել Բալասանյանին այս կամ այն ձևով չի սատարելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Գյումրիում առաջիկայում կայանալիք ընտրությունների մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Մերձկասպյան երկրների արտգործնախարարները Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը քննարկելու նպատակով հուլիսի 12-13-ը կհանդիպեն Աստանայում:
Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Եվրամիության երկրներ կարճաժամկետ ուղևորությունների նպատակով Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու օգտին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը կայցելի Ադրբեջան, կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է՝ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը պետք է առաջարկությամբ հանդես գա, որ թբիլիսյան հանդիպման նման հանդիպում ՀՀ-ում էլ անցկացվի:
Ռուսաստանն ու Թուրքիան, միավորելով իրենց առևտրա-տնտեսական, ռազմական ջանքերը, ի վիճակի են լուծել և´ ղարաբաղյան հակամարտությունը, և´ քրդական խնդիրը: Այս մասին նախօրեին ադրբեջանական «Լիդեր-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Այս մասին տեղեկացնում է eurasnews.ru-ն:
Հայաստանում եւ աշխարհում շարունակվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի թեկնածուների առաջադրումը:
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, չնայած դաշինքի՝ Բալթյան երկրներում ու Լեհաստանում իր ներկայությունն ուժեղացնելու պլաններին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ուկրաինայի Գերագույն ռադայում նստացույց են հայտարարել «Բատկիվշչինա» և Արմատական կուսակցության պատգամավորները:
Եվրախորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության մասին փաստաթուղթը, հայտնում է Trend գործակալությունը:
Թուրքիայի Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային, ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով սպանվել է Սիրայի երկու քաղաքացի, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին լքել է Վրաստանը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան ճանապարհել են Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, նրա տեղակալ Դավիթ Զալկալիանին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
The Social Progress Imperative նախագծի վերլուծական խումբը զեկույց է հրապարակել սոցիալական առաջընթացի վարկանշի մասին:
ԱՄՆ արդարադատության նախարար Լորետտա Լինչը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին մեղադրանք չի առաջադրի ծառայողական նամակագրության գործով, տեղեկացնում է BBC-ն:
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է նավահանգստային Բենդեր-Աբաս քաղաքից 56 կմ հյուսիս:
Վրաստանի պաշտպանունակության բարձրացման նպատակով ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել օգնության գոյություն ունեցող մեխանիզմները: Այս մասին ասվում է Պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին հուշագրում, որը ստորագրել են երկու երկրները:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ առումներով կախված է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի մտավորականությունից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հայտնում է Սպիտակ տունը:
Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին գտնվող կամրջով 500 կին է անցել՝ կոլումբիական Կուկուտա քաղաքից սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար:
Անդրադառնալով Իսրայելի խորհրդարանից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը կրկին հանձնաժողով ուղարկելու փաստին ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօրվա ասուլիսում ասաց՝ թեև Իսրայելի հասարակական շրջանակներում մեծացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, սակայն այդ երկրի իշխանություններն այդ քայլին գնալ առայժմ չեն ցանկանում:
Ռունետը աշխույժ քննարկում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կոշիկները:
Համաշխարհային տնտեսական ֆորումի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2016»-ի համաձայն Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 56-րդն է 139 երկրների շարքում:
Ռուսաստանը կորցնում է իր կրեատիվ դասը, իսկ այն փորձագետները, ովքեր գալիս են արտասահմանից, չեն կարող փոխհատուցել այդ կորուստները:
«Հարց է առաջանում՝ օգտվե՞լ Հայաստանի օդային տարածքն էլ ավելի անվտանգ դարձնելու այս հնարավորությունից: Անշուշտ, այո: Արդյո՞ք այս հավելյալ կարողությունները չեն մեծացնի մեր ուժերով Լեռնային Ղարաբաղի օդային տարածքի անվտանգության ապահովման հնարավորությունները: Անշուշտ, մեծացնում են, որովհետև մենք հնարավորություն ենք ունենում հավելյալ ռեսուրսներ դնել արդեն Լեռնային Ղարաբաղի օդային տարածքի պաշտպանության համար»:
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների՝ արժույթով ֆյուչերսային գործարքների գործով դատը սկսվել է Բուենոս Այրեսում:
Չինաստանի կենտրոնական նահանգներում շարունակում են վերացնել ուժգին ջրհեղեղի հետևանքները:
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ մարդու իրավունքների բազմակի խախտումների համար:
«Ռազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանին դիվիդենտներ չտվեց, բացի այն օգուտից, որ կարողացավ երկրի ներսում օգտագործել տեղի ունեցածն ու շեղել հասարակության ուշադրությունը առկա այլ խնդիրներից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը