Բաժիններ՝

Ադրբեջանական «Գյունեշլի» նավթային հանքահորում հրդեհ է բռնկվել

Կասպից ծովում տեղակայված ադրբեջանական «Գյունեշլի» նավթագազարդյունահանող հանքահորի թիվ 19 հարթակում հրդեհ է բռնկվել հորատանցքից գազի արտանետման հետևանքով։ Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով SOCAR-ի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ հարթակում գտնվող 49 անձինք չեն տուժել։

Ներկայումս աշխատանքներ են իրականացվում դադարեցնելու գազի արտանետումը։
Հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե արդյոք հաջողվել է մարել կրակն ու արդյոք մարդիկ տարհանվել են հարթակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս