
Աղվան Վարդանյանը հաստատեց` Արծվիկ Մինասյանը կնշանակվի ՀՀ Բնապահպանության նախարար, մյուս երկուսը կպահպանեն պորտֆելները

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները, որ Արծվիկ Մինասյանը նշանակվելու է ՀՀ Բնապահպանության նախարար: Ըստ նրա` վարչապետ Կարեն Կարապետյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ցանկանում է տեսնել գործարարների հետ ավելի սերտ կապեր ունեցող մեկին:
Ըստ պատգամավորի` ՀՅԴ մյուս երկու նախարարները կպահպանեն իրենց պորտֆելները:
Ա. Վարդանյանը բացառեց, որ կոալիցիոն համագործակցությունը կարող է դադարեցվել, և չհամաձայնեց, որ Էկոնոմիկայի նախարարի պորտֆելի կորուստը լուսանցքային է դարձնում կոալիցիայի գոյությունը. «Բացարձակապես ո՛չ»:
Մանրամասները` տեսանյութում: