
«Եթե Սաակաշվիլին վերադառնա Վրաստան, ապա կկալանավորվի». ՆԳՆ

Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հատի երկրի սահմանը, ապա անհապաղ կկալանավորվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։
Անձամբ Սաակաշվիլին վերջերս հայտարարել էր վրացական ԶԼՄ-ներին, որ պլանավորում է Վրաստան ուղևորվել հոկտեմբերի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական արդյունքների էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։
Քվեարկությունից մի քանի օր առաջ Օդեսայի մարզի նահանգապետը պլանավորում է բացել իր շտաբը Թուրքիայում՝ Վրաստանի հետ սահմանի հարևանությամբ, հայտնում է Interfax-ը։
Մինչ այդ, քաղաքական գործչի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, որը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Զուգդիդիի շրջանում, գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ իր ամուսնու վերադարձը Վրաստան «անխուսափելի է»։
Հայրենիքում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել մի շարք հանցագործությունների իրականացման մեղադրանքով։