Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը. խորհրդարանը կքննարկի կառավարության կառուցվածքի նախագիծը. ուղիղ
Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստը, որը հրավիրվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ և կառավարության նախաձեռնությամբ:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց, այդ թվում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը: