Սիրիայի պաշարված շրջաններ մարդասիրական օգնություն է ուղարկվել
Մոտ 70 բեռնատար մարդասիրական օգնություն է հասցրել Սիրիայի 4 պաշարված շրջաններ՝ վերջին կես տարում առաջին անգամ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ ավտոշարասյուները սննդամթերք ու դեղամիջոցներ են հասցրել Դամասկոսի մերձակա քաղաքներ (Մադայե և Զաբադանի), ինչպես նաև Իդլիբ նահանգի գյուղեր (Ֆուա և Կեֆրայա)։
Մադայե քաղաքում, որը տեղակայված է Լիբանանի հետ սահմանին և որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո, պաշարված է մնում մոտ 40 հազար մարդ։ Կառավարական զորքերը քաղաքը պաշարել են մոտ 6 ամիս, հայտնում է Reuters-ը։ Զաբադանիում կա մոտ 1000 խաղաղ բնակիչ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Կեֆրայայում և Ֆուայում մնացել է մոտ 20 հազար մարդ։ Այդ գյուղերը շրջապատված են ապստամբների կողմից անցած տարվա ապրիլից։
Ավտոշարասյան մասնակիցներից մեկը BBC-ին պատմել է, որ մարդասիրական օգնության օպերացիան հաջողությամբ է անցել։