
Ստամբուլում ահաբեկչություն իրականացնել նախատեսող երեք անձ ձերբակալվել է

Ստամբուլի հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են Քրդական բանվորական կուսակցության երեք անդամի, ովքեր քաղաքում ահաբեկչական հարձակում են ծրագրել:
Կասկածյալների բնակարաններում հայտնաբերվել են զգալի քանակությամբ զենք-զինամթերք: Նշվում է, որ նրանք նախատեսել են հարձակումներ իրականացնել Ստամբուլի կամուրջների, մարզադաշտերի շրջանում և այլ մարդաշատ վայրերում: