Վրաստանում առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների պահման մեղադրանքով ՌԴ քաղաքացու են ձերբակալել

Աջարիայի ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները Բաթումում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մ.Ա.-ին, ծնված 1999 թվականին, մեղադրելով նրան առանձնապես խոշոր քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման, ինչպես նաև դրանց ապօրինի իրացմանը նպաստելու մեջ, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Անձնական խուզարկության և քննչական փորձի շրջանակում իրավապահները որպես ապացույց առգրավել են առանձնապես խոշոր քանակությամբ «Մեթադոն» թմրամիջոց, որը պատրաստված էր վաճառքի համար։

Ձերբակալվածի բնակարանում հայտնաբերվել են նաև թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։

Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 19-260-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն

Տեսանյութեր

Լրահոս