Ո՞րն է Թուրքիայում ամենաերկար անվանումն ունեցող գյուղը
Թուրքիայում առկա մոտ 18․215 գյուղերի շարքում ամենաերկար անվամբ գյուղը գտնվում է Ուշաք նահանգում։ Գյուղի անվանումն է՝ Հալիլէֆենդի Չիֆթլիղիքյոյու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երկրորդ ամենաերկար անունով գյուղն է Քոշուբուրնություրքմենլերի գյուղը, որը գտնվում է Չանաքքալե նահանգում։
Կարճ անվանմբ գյուղերի ցանկում են Ադըյամանի նահանգի Դութ, Բիլեջիք նահանգի Էջե, Սիիրթի նահանգի Օյա, Արդահանի նահանգի Գեչ, Աֆյոնգարահիսար նահանգի Էֆե և Զոնգուլդաք նահանգի Բյուք գյուղերը։
Նյութում նաև նշվում է, որ այս տեղանունների բազմազանությունը արտացոլում է Թուրքիայի գյուղատնտեսական պատմությունն ու մշակութային բազմազանությունը՝ ընդգրկելով տարբեր տարածաշրջանների լեզվական ու պատմական առանձնահատկությունները։
