
Դաքայի օդանավակայանի աղբանոցում 3 կիլոգրամ ոսկի են գտել

Բանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքա քաղաքի Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանի աղբանոցում:
Մաքսավորները տեղեկատվություն էին ստացել օդանավակայան ժամանած հնարավոր մաքսանենգների վերաբերյալ: Որոնողական գործողության շնորհիվ նրանք ոսկու տասը ձուլակտոր են հայտնաբերել ներգաղթի գոտում գտնվող աղբանոթում:
«Մենք այն կարծիքին ենք, որ ենթադրյալ մաքսանենգներն ազատվել են ոսկուց՝ նկատելով մեր սպաների տագնապալի ակտիվությունը»,- մաքսային ծառայության ներկայացուցիչ Մոյնուլ Խանի խոսքը մեջբերել է Daily Star հրատարակությունը:
Գտածոյի շուկայական արժեքը գնահատվում է 190 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: