Բաժիններ՝

Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ամամի կղզու մերձակայքում, հայտնում է ТАСС-ը:

Հիպոկենտրոնի խորությունը 40 կմ է: Օդերևութաբանական ծառայությունը նախ հայտարարել է ցունամիի առաջացման սպառնալիքի մասին, հետո հայտարարել է, որ նման սպառնալիք չկա:

Հաղորդվում է, որ երկրաշարժից մի քանի վայրկյան առաջ ողջ Ճապոնիայի տարածքում գործել է նախազգուշացման հատուկ համակարգ, որ ներմուծվել է 2011թ. աղետալի երկրաշարժից ու դրան հաջորդած ցունամիից հետո: Երկրի բոլոր բնակիչների բջջային հեռախոսներին համապատասխան ծանուցում է եկել, որ ուղեկցվել է բարձր ազդանշանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930