Թուրքիայում զինծառայողներին տեղափոխող ավտոբուս է պայթեցվել
8 թուրք զինծառայողներ լուրջ վնասվածքներ են ստացել նրանց տեղափոխող ավտոբուսի պայթեցման հետևանքով, հայտնում է Reuters-ը։
Դեպքը տեղի է ունեցել Դերիկ և Կըզըլթեփե քաղաքների միջև՝ երկրի հարավարևելյան Մարդին նահանգում, որը գերազանցապես բնակեցված է քրդերով։
Կատարվածի պատասխանատվությունը ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել։ Իշխանությունները կասկածներ ունեն, որ ականը տրանսպորտային միջոցի ճանապարհին տեղադրել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալները։