Բաժիններ՝

Այաթոլլա Խամենեին արգելել է Ահմադինեջադին մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Այաթոլլա Խամենեին հաստատել է, որ ինքն է խորհուրդ տվել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին չմասնակցել 2017թ․ Իրանում կայանալիք նախագահական ընտրություններրին, ասված է Խամենեի պաշտոնական կայքում։

«Ես ասացի նրան, որ իր և երկրի շահերից չի բխում առաջադրվել նախագահի թեկնածու»,- ասել է Խամենեին՝ հավելելով, թե վերջինիս չի արգելել, այնուամենայնիվ, դա անել։
Խամենեին նաև նշել է, որ եթե Ահմադինեջադը որոշի մասնակցել նախագահական ընտրություններին, դա կարող է տարանջատում մտցնել Իրանի քաղաքական կյանքում, ինչը երկրի շահերից չի բխում։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները ենթադրել էին, թե Ահմադինեջադը, որը երկիրը գլխավորել է երկու նախագահական ժամկետներում՝ 2005 և 2013թթ., պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս