«Հանրապետական» խմբակցությունը որոշել է անվանափոխել Սփյուռքի նախարարությունը

«Սա ընդամենը հետևանք է այն որոշումների, որոնք իրականացվում են  հանրապետության նախագահի, ՀՀԿ խորհրդի կողմից»,- անդրադառնալով նոր վարչապետի նշանակմանը՝  այսօրվա ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Խոսելով նոր նախարարների նշանակումների մասին, նա ասաց, որ այդ փոփոխությունները կբերեն տնտեսության բնագավառում «ակտիվության աճի», ու համոզմունք հայտնեց, որ  առաջիկայում կտեսնենք տնտեսության ակտիվացման հարաճուն աճ ոչ միայն կադրային փոփոխությունների, այլև կառուցվածքային փոփոխութունների շրջանակում.

«Պետք է նշեմ, որ բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունեցել նաև այսօր «Հանրապետական» խմբակցությունում, որտեղ խոսվել է նաև Սփյուռքի նախարարության անվանափոխության մասին։ Այդ փոփոխությունը, որ առաջարկվում է Հանրապետականի կողմից, կարող է տեղ գտնել կառավարության կողմից առաջարկված նախագծում ու լուրջ ազդեցություն ունենալ Սփյուռքի նախարարության գործունեության վրա։ Սփյուռքի նախարարությունն առաջարկում ենք անվանել՝ Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930