ԱՊՀ-ի մասնակից երկրները նոր համաձայնագիր են պատրաստում խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման բնագավառում, այն նախատեսելու է տիեզերքի գծով միջպետական խորհրդի ստեղծում:
Խոսքը Մանհեթենի 79-րդ փողոցի 14 համարի 5-հարկանի շենքի մասին է, որը գտնվում է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի տան դիմաց: Խուցը գլխավորապես օգտագործվում էր ԱՄՆ-ում ապրող իրաքցիներին մարմնական պատիժների ենթարկելու համար: Նրանց այդ կերպ հարկադրում էին իրենց ազգականներին ստիպել՝ վերադառնալ հայրենիք եւ համագործակցել Բաղդադի իշխանությունների հետ:
Սիրիայի դեպքերը քաղաքական նոր ընթացք են ստանում։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրում են Հալեպի ռմբակոծության մեջ։ Ռուսական օդուժի հարվածներն արևմտյան շատ քաղաքական գործիչներ որակեցին` «պատերազմական հանցագործություն»։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 14-ին բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություն կանցկացնի սիրիական կոնֆլիկտի լուծման համար հնարավոր տարբերակներ քննարկելու նպատակով:
«Ես Լևոն Տեր-Պետրոսյանի գիտելիքներին միշտ հարգանքով եմ վերաբերվում, բայց քաղաքական հայտարարությունը մնում է քաղաքական հայտարարություն»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը վերջին ՏԻՄ ընտրություններում բավականին բացասական արդյունքներ է ունեցել, և այս հայտարարությունը համապետական ընտրություններից առաջ կիրառվող քաղտեխնոլոգիա է։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիու Գուտերեշի ընտրությունը և վստահություն հայտնել, որ նա կլինի այն ուժեղ ղեկավարը, որն անհրաժեշտ է միջազգային կազմակերպությանը:
WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության վեցերորդ մասը:
Գեղեցիկն ունի երեք երեխա, 9 թոռ և 18 ծոռ:
Ֆրանսիայի Սենատում հոկտեմբերի 14-ին շարունակվելու են «Հավասարության և քաղաքացիության» մասին օրենքում փոփոխությունների մասին քննարկումները:
Ա. Կարապետյանի տպավորությամբ՝ «միայն տեխնիկական փոփոխությունը, որը կատարվեց», հերիք չէ։ Նրա խոսքով՝ Հայաստանում լրջագույն քաղաքական փոփոխություններ են պետք՝ համակարգային. «Առաջին հերթին՝ դադարեցնեն այդ սահմանադրական փոփոխությունները, վերադառնան նախագահական պետության, որից հետո սկսեն քաղաքական համակարգի լրջագույն փոփոխությունը։ Լուրջ, քաղաքական փոփոխությունների կարիք կա, ուզում եք՝ Քրիստոսին էլ բերեք, դրեք վարչապետ, միևնույն է` վերջում խաչելու են, որովհետև քաղաքական համակարգն այդպիսին է»։
ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հոկտեմբերի 13-ին հանդես է եկել ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը:
«Մոտալուտ էական արդյունքներ ես չեմ սպասում, քանի որ կողմերը կարծես դա չեն ցանկանում կամ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Միջնորդների այս համագործակցությանը կարող է հաջողվել կարճաժամկետ խնդիրներ լուծել։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ, որովհետև բանակցային ներկայիս գործընթացին ծանոթ չեմ»։
Հարավային Կորեայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել և այրվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 9, վիրավորվել 7 մարդ:
«Կարծում եմ, որ դրան պետք է հետևեն որոշակի քաղաքական քայլեր, որպեսզի իսկապես ներդրումները Հայաստանում երաշխավորված լինեն, այդ դեպքում ցանկությունն իրագործելի կլինի»։
Կառավարության որոշմամբ Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրում ոչ սակագնային սահմանափակող միջոցները կձեռնարկվեն ԵԱՏՄ նորմերով։
«Պուտի՛ն, հեռացիր Հայաստանից». բողոքի ակցիա:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Խորհրդարանը մեծամասամբ կլինի այնպիսին, ինչպիսին լինում է, ասենք, Կրասնոդարի երկրամասի Դուման։ Այսինքն՝ ապագա խորհրդարանում մեծամասնությունը կլինեն այն ուժեր, որոնք հավանության կարժանանան Կրեմլում։ Իհարկե, արևմտամետ ուժեր էլ կլինեն, բայց այնքանով, որքանով դա ձեռք կտա Կրեմլին»:
Տաջիկստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը ջերմ հյուրընկալության արժանացնելու համար: Էմոմալի Ռահմոնը նշել է, որ սա իր երրորդ այցն է Հայաստան և հատուկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից մեկ օր առաջ է ժամանել Երևան, որպեսզի ևս մեկ հնարավորություն ունենա հանդիպելու իր հայ գործընկերոջն ու ընկերոջը, մտքեր փոխանակելու, քննարկելու բոլոր ուղղություններով հայ-տաջիկական երկկողմ համագործակցության հեռանկարը:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ պետք է ակնկալել պաշտպանական գերատեսչությունում, քանի որ ապրիլյան պատերազմից հետո շատ է քննադատվել 80-ականների զենքերով կռվելը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.
Հոկտեմբերի 2-ին հանրապետության մի շարք համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք կարելի է համարել 2017 թվականի խորհրդարանական ընտրապայքարի նախավարժանք։ Վերջին ընտրություններին ակտիվ մասնակցում էին նաև ընդդիմադիր կուսակցություններ, որոնց մի մասն արձանագրեց բավական տպավորիչ արդյունքներ, ոմանք ստացան սպասվածից շատ ավելի քիչ ձայներ։ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էր, ում ներկայացրած ուժը չհաղթեց ՏԻՄ ընտրություններում, և որին հաջորդեց կուսակցության վարչության լուծարումը։
Թերթը հաշվարկել է, որ Մեծ Բրիտանիան միությունից դուրս գալու համար պետք է վճարի 20 միլիարդ եվրո։ Պարբերականը նշել է, որ դա Մեծ Բրիտանիայի մասնաբաժնի առավելագույն գնահատականն է այդ պարտավորությունների շրջանակում՝ մինչև 2019թ.։ Այդ գումարը ծածկելու է միայն ԵՄ 27 երկրի տարածքի հաստատված նախագծերի ծախսերը, այլ ոչ թե ապագա դեֆիցիտը, որը կառաջանա 2019թ. հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ երկարաժամկետ բյուջեից։
«Թուրքական հոսքը» մրցակից չէ Տրանսանատոլիական խողովակատարին (TANAP), ասել է TANAP կոնսորցիումի ղեկավար Սալթուկ Դյուզոյլը թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում։
Վիետնամը թույլ չի տա իր տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմաբազայի տեղակայում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Լե Հայ Բինյանին։
Իրանը ցանկանում է ավելացնել գազամատակարարումները Թուրքիային և քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ, հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության (NIGC) ներկայացուցիչ Մաջիդ Բուժարզադեն։
Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին։
Շոտլանդիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կհրապարակի Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին նոր հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ն։
Հաղորդվում էր, որ միացվել է արհեստական շնչառության սարք։ Պխումիպոն Ադուլյադետը Չակրի դինաստիայից էր, ծնվել էր 1927թ. ԱՄՆ-ում, 1 տարի անց ընտանիքը տեղափոխվել էր Թաիլանդ, ապա մեկնել է սովորելու Շվեյցարիա։ 2016թ. հոկտեմբերի դրությամբ նա ճանաչվել էր ամենաերկարակյաց միապետը Թաիլանդի ողջ պատմության մեջ։ Ենթադրվում է, որ գահը կժառանգի նրա միակ որդին։
Ամերիկացի պոետ, երաժիշտ Բոբ Դիլանը դարձել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնում է BBC-ն