Բաժիններ՝

Շոտլանդիան հրապարակում է անկախության մասին նոր հանրաքվեի նախագիծը

Շոտլանդիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կհրապարակի Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին նոր հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ն։

Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը՝ ելույթ ունենալով Շոտլանդիայի ազգային կուսակցության համաժողովում, որը նա գլխավորում է։
Նրա խոսքով՝ Շոտլանդիան պետք է հնարավորություն ունենա իր անկախության հարցը քննարկել մինչ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայից դուրս գալը։
Ստերժենը կարծում է, որ Շոտլանդիային անհրաժեշտ է պաշտպանել իր շահերը Brexit-ի ֆոնին։
Նա խոստացել է իր առաջարկները հրապարակել ԵՄ-ի հետ միասնական տնտեսական տիրույթի պահպանման՝ Շոտլանդիայի հեռանկարների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս