Բաժիններ՝

Կանադայում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 107­-ամյա Գեղեցիկ Հակոբյան­-Զուրիկյանը

Կանադայի Մոնրեալ քաղաքում սեպտեմբերի 26-­ին կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 107­-ամյա Գեղեցիկ Հակոբյան-­Զուրիկյանը: Ինչպես փոխանցում է Horizon Weekly­-ն, Գեղեցիկը ծնվել է Կոստանդնուպոլսի հարևանությամբ գտնվող Բուրսա քաղաքում 1909­ին: 1915­ին նրա հորը թուրքական բանակում զինվորական ծառայության են տարել, որից հետո սպանել են:

Հետագայում նրան փոքր տարիքում բաժանել են մորից ու քույր­եղբայրներից, և աղջիկը մեծացել է որպես որբ:

Փախստական որբի ուղին նրան հասցրել է Հունաստան, ապա Եգիպտոս:

Որբանոցից հեռանալուց հետո նա աշխատել է որպես տան աշխատող Հունաստանի հրեական համայնքում: Որոշ ժամանակ անց Գեղեցիկն ամուսնացել է Բեյրութում բնակվող՝ Ցեղասպանություն տեսած մեկ այլ որբի հետ: Նրանք ընտանիք են կազմել Եգիպտոսում և տարիներ անց իրենց երեխաների հետ միասին տեղափոխվել Կանադա:

Գեղեցիկն ունի երեք երեխա, 9 թոռ և 18 ծոռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31