Բաժիններ՝

Վիետնամը հրաժարվել է երկրում տեղակայել ռուսական ռազմաբազաները. Reuters

Վիետնամը թույլ չի տա իր տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմաբազայի տեղակայում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Լե Հայ Բինյանին։

«Վիետնամի հետևողական քաղաքականությունը պետության չեզոք կարգավիճակին աջակցությունն է։ Մենք չենք ընդգրկվի ռազմական միություններում կամ դաշինքներում՝ ուղղված երրորդ երկրների դեմ»,- ասել է վիետնամցի պաշտոնյան։

Նախօրեին Պետդումայում ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը հայտարարել էր, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիտարկում է Կուբա և Վիետնամ վերադարձի հնարավորությունը, որտեղ ավելի վաղ եղել են խորհրդային (ռուսական) ռազմաբազաներ։

«Մենք այդ աշխատանքով զբաղվում ենք»,- ասել է Պանկովը՝ ընդգծելով, որ չի ցանկանում մանրամասներ հաղորդել այդ հարցի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ներկայումս ՌԴ պաշտպանության նախարարությունը վերաիմաստավորում է այն որոշումները, որոնք կայացվել էին այդ երկրներում գտնվող ռազմաբազաների փակման մասին։

Ռուսական ռազմաբազաները գտնվել են Կուբայում և Վիետնամում մինչև 2002թ.։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս