Սադամ Հուսեյնի օրոք Նյու Յորքում Իրաքի ներկայացուցչությունում կտտանքների խուց է եղել. New York Post
Սադամ Հուսեյնի կառավարման ժամանակներում Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Իրաքի մշտական ներկայացուցչության շենքի նկուղում գաղտնի սենյակ է եղել հարցաքննությունների ու կտտանքների համար: Այդ մասին հոկտեմբերի 12-ին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է New York Post թերթը:
Հրատարակությունը վկայակոչում է պաշտոնատարների տեղեկություններ, որոնք խոսել են անունները չհայտնելու պայմանով: Խոսքը Մանհեթենի 79-րդ փողոցի 14 համարի 5-հարկանի շենքի մասին է, որը գտնվում է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի տան դիմաց: Խուցը գլխավորապես օգտագործվում էր ԱՄՆ-ում ապրող իրաքցիներին մարմնական պատիժների ենթարկելու համար: Նրանց այդ կերպ հարկադրում էին իրենց ազգականներին ստիպել՝ վերադառնալ հայրենիք եւ համագործակցել Բաղդադի իշխանությունների հետ:
Հրատարակության աղբյուրները նշում են, որ Սադամ Հուսեյնի օրոք նմանօրինակ գաղտնի հարկաբաժիններ են եղել ամբողջ աշխարհում Իրաքի բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններում, ներառյալ Արեւելյան եվրոպայի երկրները եւ արաբական պետությունները:
Սադամ Հուսեյնը Իրաքի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1979-ից մինչեւ 2003 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: