Բաժիններ՝

Մահացել է աշխարհի ամենաերկարակյաց միապետը

Թաիլանդի արքան՝ Պխումիպոն Ադուլյադետը, մահացել է 88 տարեկանում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով պալատի հաղորդագրությանը։

Հոկտեմբերի 10-ին Թաիլանդի թագավորի մամուլի ծառայությունը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատացման և Բանգկոկի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու մասին։

Հաղորդվում էր, որ միացվել է արհեստական շնչառության սարք։
Պխումիպոն Ադուլյադետը Չակրի դինաստիայից էր, ծնվել էր 1927թ. ԱՄՆ-ում, 1 տարի անց ընտանիքը տեղափոխվել էր Թաիլանդ, ապա մեկնել է սովորելու Շվեյցարիա։ 2016թ. հոկտեմբերի դրությամբ նա ճանաչվել էր ամենաերկարակյաց միապետը Թաիլանդի ողջ պատմության մեջ։ Ենթադրվում է, որ գահը կժառանգի նրա միակ որդին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս