
Օբաման Սիրիայում իրականացվելիք գործողությունների վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 14-ին բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություն կանցկացնի սիրիական կոնֆլիկտի լուծման համար հնարավոր տարբերակներ քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստին»`վկայակոչելով «Ռոյթերին»: Աղբյուրների փոխանցմամբ` հարցի լուծման տարբերակներից մեկը ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից սիրիական ռազմական բազաների վրա օդային հարվածներն են: Նույն աղբյուրները քիչ հավանական են համարում, որ Օբաման նման քայլի կգնա:
Գործակալությունների տվյալների համաձայն՝ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
Չորեքշաբթի օրը ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՌԴ, ԱՄՆ-ի և տեղական իշխանությունների միջև հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 15-ին` Շվեյցարիայի Լոզան մարզում: Նախատեսված է քննարկել նաև Հալեպի հարցը: