Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է երաժիշտ, պոետ Բոբ Դիլանին
Ամերիկացի պոետ, երաժիշտ Բոբ Դիլանը դարձել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնում է BBC-ն։
Մրցանակն շնորհվել է «մեծագույն ամերիկյան երգային ավանդույթի շրջանակում նոր պոետիկ լեզվի ստեղծման համար»։
Բոբ Դիլանը ծնվել է 1941թ. Մինեսոտայում։ 10 տարեկանում սկսել է բանաստեղծություններ գրել ու նվագել դպրոցական համույթում։
Իր դեբյուտային՝ Bob Dylan ալբոմը երաժիշտը թողարկել է 1962թ.։
Երաժիշտը թողարկել է 35 ալբոմ։ Blowin’ in the Wind և The Times They are A-Changin’ երգերը դարձան ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքի և հակապատերազմական շարժումների հիմներ։
Դիլանը «Գրեմմիի» յոթակի դափնեկիր է։ Արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։
Rolling Stone ամսագրի հարցման համաձայն, որն արվել է 2010թ., Դիլանը ճանաչվել է երկրորդ ճանաչված կատարողը ռոք երաժշտության ժանրում The Beatles-ից հետո։
Time ամսագիրը նրան դասել է 20-րդ դարի 100 մեծագույն կատարողների շարքին։