Հայաստանը երրորդ երկրների հետ ոչ սակագնային միջոցները կձեռնարկի ԵԱՏՄ նորմերով

Կառավարության որոշմամբ Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրում ոչ սակագնային սահմանափակող միջոցները կձեռնարկվեն ԵԱՏՄ նորմերով։

Տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի խոսքով՝ ապրանքները, որոնց վրա արգելքներ և սահմանափակումներ կմտցվեն, կհամաձայնեցվեն ԵԱՏՄ կանոնակարգերի հետ։

Իր հերթին, կառավարության աշխատակազմի ղեկավար­նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ ժամանակ դրանք պետք կլինի հրապարակել նախարարության կայքում, որպեսզի գործարարները Եվրասիական կոլեգիայի փաստաթղթերում չփնտրեն իրենց անհրաժեշտ կանոնակարգերը:

Տեսանյութեր

Լրահոս