ԱԺ անկախ պատգամավոր, նախկինում ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանին հաճախ կարելի է տեսնել ՀՀԿ-ում։ Նա մասնակցում է ՀՀԿ-ի տարբեր նիստերին։ Վերջերս էլ, երբ ՀՀԿ-ն խորհրդի նիստ արեց, Բոթոյանին նկատեցինք ՀՀԿ գրասենյակ մտնելիս։
Երեկ նա կառավարություն էր եկել ինչ-որ թղթապանակով, հանձնել այն ու հեռացել։ Բայց Սուրիկ Խաչատրյանը Սուրիկ Խաչատրյան չէր լինի, եթե օրենք չխախտեր, նրա մեքենան երթևեկության կանոնները ցուցադրաբար արհամարհելով արագ հեռացել է տարածքից։
Հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունները կարող են դնել Հայաստանում որակական փոփոխությունների սկիզբը։
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերահաստատեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում աջակցելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը Վանաձորի քաղաքապետի պաշտոնում։
Վանաձորում ՏԻՄ ընտրություններն այնքան լարված չանցան, ինչքան ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները:
«Չափազանց ակնհայտ են այն հնարավոր կորուստները, զոհերը, որոնք կարող են լինել այդ դեպքում։ Մի՞թե կարելի է համեմատել կողմերի զինվածության մակարդակն այսօր և 1991 թվականին։ Պարզ է, որ վնասը յուրաքանչյուր կողմի համար շատ ավելի շատ է լինելու, քան նախորդ պատերազմի ընթացքում»,- ասում է նա։
Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից թե՛ առաջ, թե՛ հետո բավական աշխույժ էր։ Նախ` անվտանգության աշխատակիցները մեծ շառավղով լրագրողներին պատնեշել էին ԱԺ ժամանող նախարարներից և հատկապես` վարչապետ Կարեն Կարապետյանից։ Որպես հիմնավորում` նշվեց միայն խորհրդարանի այդ հատվածը` հատուկ պահպանվող տարածք լինելու հանգամանքը, ինչը, ըստ էության, աննախադեպ էր։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբեք չի քննարկի մի երևույթ, որի մասին պաշտոնապես չի հայտարարվել:
Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր անելիքը՝ սատարել այս կամ այն քաղաքական ուժին, թե ոչ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում հոկտեմբերի 18-ին Հայաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում որդին սպանել է հորը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հոկտեմբերի 5-ին կայացել է ԵԱՏՄ կոլեգիայի նախագահին կից մասնագիտական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են միջազգային տնտեսության զարգացման հեռանկարները:
Իբրև այս ամենի արդյունք, խնդրո առարկա բնագավառում «Տեմպուս», «Էրազմուս Մունդուս», «Էրազմուս+» և այլ ծրագրերի շնորհիվ ստեղծվել և ամրապնդվել է եվրոպական ու հայաստանյան համալսարանների համագործակցությունը` դասախոսական ու ուսանողական կազմին Եվրոպայում սովորելու և հետազոտություններ իրականացնելու հնարավորություն ընձեռելով:
«Երկրները, որտեղ ընտրությունների արդյունքները կեղծվում են, որտեղ քաղաքական գործիչների նկատմամբ ռեպրեսիաներ են կիրառվում, և՛ ՆԱՏՕ-ում, և՛ ԵՄ-ում անելիք ու տեղ չունեն»։
ՍՊԾ դիտացանցը սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
«Սիրիայում և Սիրիայի շուրջ կարող է քաոս հասունանալ»,- մեզ հետ զրույցում ասաց Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարը` անդրադառնալով Սիրիայում ՌԴ-ԱՄՆ համագործակցության կասեցմանը։
«Ադրբեջանի էությունն այնպիսին է, որ լինելով ահաբեկչական պետություն, միշտ էլ ձգտելու է նման քաղաքականություն իրականացնել: Այլ բան է, որ այդ պետությունը կարող է այս կամ այն առիթն օգտագործել այդ քաղաքականությունն առաջ տանելու համար: Կան մի շարք զարգացումեր, որոնք էլ ավելի են կրքերը բորբոքում, որ Ադրբեջանը դիմի այդպիսի քայլերի»,- ասաց Դավիթ Բաբայանը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ողբերգություն է անվանել Ռուսաստանի հետ համագործակցությունը միջուկային ոլորտում դադարեցնելու մասին, հայտնում է RIA Novosti-ն։
«Ազատության ռահվիրաներին և դոշ ծեծողներին ուզում եմ հիշեցնել, որ 1989 թվականին Խորհրդային Միության պայմաններում ՍԻՄ կուսակցությունը և ես հրատարակել ենք ընդհատակյա թերթ, և այն ժամանակ, երբ մենք խոսում և հետապնդվում էինք ազատության իդեալների համար, այսօրվա ռահվիրաները տաքուկ-տաքուկ նստած էին իրենց տեղերում և ձեն ու ծպտուն չէին հանում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։
Վրաստանի «Մեր հայրենիք» ընդդիմադիր դաշինքի անդամներն ու դաշինքի կողմնակիցները Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության մոտ են տարել դագաղ, որում եղել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը, հայտնում է RIA Novosti-ն։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ չեն կարող պարզապես սպասել ու հուսալ, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով դեսպան Կասպրչիկի ուշագրավ դիտարկումներին։
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը հիվանդանոց է տեղափոխվել բժշկական զննության նպատակով, հայտնում է BBC-ն։
Գտածոները բեռնատարով փոխադրվել են հատուկ պահեստ: Մալքարայի փոխքաղաքապետ Ահմեթ Նազիֆ Բալջըն նշել է, որ հնարավոր է՝ տարածքում նաև այլ գերեզմանաքարեր լինեն: Պեղումների ընթացքում գտնված բոլոր հուշարձանները առայժմ կպահվեն տեղի մշակույթի պալատում: Ավելի ուշ, ըստ Բալջըի, գտնված բոլոր տապանաքարերը կհանձնվել հուշարձանների բարձրագույն խորհրդին կամ թանգարանների վարչությանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է, որ համանախագահները պատրաստվում են հոկտեմբերի վերջին այցելել տարածաշրջան։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է ռուսական Russia Today-ը, ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը շահում է ոչ թե հայտարարություններից, այլ գործնական աշխատանքից, որով և մենք զբաղվում ենք»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոսել է Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարավոր աջակցության մասին: Խնդրին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Ինչպես հայտնում է թուրքական Milliyet-ը, Ստամբուլի Շիրինևլեր շրջանում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ, պայթուցիկով լի ավտոմեքենա է պայթեցվել։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Եվրախորհրդարանն այսօր հավանություն է բանաձևին, որը կոչ է անում վերսկսել Սիրիայի աջակցության միջազգային խմբի մասնակիցների բանակցություններին։ Փաստաթուղթը քննարկման է դրվել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում։