Ահաբեկչական «Ջաբհաթ Ֆատահ աշ-Շամը» (նախկինում՝ «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ալ Քաիդայի» սիրիական թևը) պատրաստվում է հարձակումներ իրականացնել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, հայտնում է Times-ը։
Ադրբեջանական haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում սպանվել է զինծառայող Սախիլ Սաբիր օղլու Մամեդովը։
«Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը, և ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Իհարկե, այս աշխատանքում դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ»:
Մ. Մելքումյանը նկատեց, որ ոչ իշխանական քաղաքական ուժերն անցել են, ու իշխող քաղաքական ուժը միանձնյա չի որոշում՝ ով է նշանակվում քաղաքապետ. «Մի պահ է ստեղծվել, որ ոչ իշխանական ուժերը կարող են գնալ մի քայլի և փոփոխություն անել։ Դրա համար ԲՀԿ-ն հստակ ասել է, որ պատրաստ է միանալ ոչ իշխանական ուժերի միասնական կարծիքին, եթե դրա ռեալ նախապայմանները կան, կա կոնսոլիդացիա, ու սա կարող է հիմք հանդիսանալ՝ ապրիլյան ընտրություններից առաջ գնալու ու նման կոնսոլիդացիա ցույց տալու»։
Առաջին հանձնարարականը վերաբերում էր գնումներին: Նա նշեց, որ այս հարցի վերաբերյալ կա հանձնարարական, ստացվել են որոշակի նյութեր, քննարկվել, և ելնելով դրանից՝ Ֆինանսների նախարարին հանձնարարեց երկուշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների մասնակի կենտրոնացման վերաբերյալ իրավական ակտերի նախագիծ, ինչը պետք է հիմնված լինի որոշակի կանոնների վրա:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ աշխատանքից ազատվեցին երկու նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներ: Մասնավորապես, աշխատանքից ազատվեցին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի Էդգար Գևորգյանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի Արմեն Կարապետյանը:
ՀՀ կառավարության նիստի ավարտին վարչպետ Կարեն Կարապետյանը լավ տրամադրություն և լավ օր մաղթեց կառավարության անդամներին:
Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանակից Ատմե վրանային քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 20 մարդ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Կարծում եմ և համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ, մաքսիմալ անկեղծ և բաց: Ուզում եմ կառավարության անդամներին նորից շնորհավորել և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև՝ ընդգծել Պաշտպանության նորանշանակ նախարարին և շնորհավորել նրան: Պարո´ն Սարգսյան, ակնհայտ է, որ մենք Ձեզ ցանկանում ենք ամենայն, ամենայն հաջողություն՝ հաշվի առնելով այն կարևորությունը և տեղը, որ ունի ՀՀ բանակը մեր կյանքում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
«No comment, no comment»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հրաժարվելով մեկնաբանել տարածված տեղեկատվությունը ԲՀԿ-ի վերնախավի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին:
«Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ գնում ենք դեպի իր սպասումներն ու ակնկալիքները բավարարելը»,- այս մասին քիչ առաջ ՀՀ կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հետո ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Կառավարությունում որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
ՀՀ կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց կառավարության անդամներին՝ պետական բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ` նրանց մաղթելով հաջողություն:
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականների միջև ուղղակի բախման հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն։
Քիչ առաջ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Սուրիկ Խաչատրյանին ազատել Սյունիքի մարզպետի պաշտոնից: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ նա աշխատանքից ազատվում է իր դիմումի համաձայն:
Ռուսաստանը դադարեցրել է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային և էներգետիկ ոլորտներում գիտական հետազոտությունների բնագավառում։ Համապատասխան վճիռը տեղադրված է ՌԴ կառավարության կայքում։
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ. «Ազատություն»։
Բրյուսելի միջազգային համաժողովում դոնոր երկրները խոստացել են Աֆղանստանի զարգացման նպատակով հատկացնել 15.2 մլրդ դոլարի օգնություն մոտակա 4 տարում։
Աբխազիան և Հարավային Օսիան Հարավային Կովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումների 37-րդ փուլի ընթացքում հայտարարել են, որ Վրաստանի կողմից փորձ է արվում իրենց մեկուսացնել միջազգային հարթակում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Կառավարություն։ Կառավարությունում այսօր հերթական նիստն է տեղի ունենալու։
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված դիվանագետը ո՛չ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչ է, ո՛չ էլ կին, ինչպես շատերը ենթադրում էին, հայտնում է BBC-ն։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում բանակցություններ կանցկացնի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այնուհետ Էյրոն կուղևորվի Վաշինգտոն, հայտնում է RIA Novosti-ն։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ եղանակը խաղաղ բանակցություններն են։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Կովկաս կատարած այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Գերմանիան դիտարկում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը Մոսկվայի կողմից Սիրիայում իրականացվող քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
ՀՀ կառավարության նիստերի օրակարգում քիչ առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին նախագիծ է ներառվել։ Մեկ այլ նախագծով այդ պաշտոնում կնշանակվի Վահե Հակոբյանը։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դալլաքյանը կուսակցություն է հիմնել, որը կոչել է «Շրջադարձ»։ Տեղեկություններ կան, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է արդեն նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Կուսակցությունը պետք է գործի ընդդիմադիր դաշտում։
Սեյրան Օհանյանը բաց տեքստով ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից բացի այլ առաջարկ իրեն չի հետաքրքրում: Ուստի ամենեւին էլ բացառված չէ, որ առաջիկայում պաշտպանության նախկին նախարարը կհամալրի Սերժ Սարգսյանից նեղացած եւ ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվող նախկին պաշտոնյաների շարքերը:
Մեր տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանին կփոխարինի «Զանգեզուրի ՊՄԿ» գործադիր տնօրեն Վահե Հակոբյանը: Ի դեպ, վերջինիս պետք չի շփոթել Մաքսիմ Հակոբյանի որդու՝ մեկ անգամ արդեն Սյունիքի մարզպետ դարձած Վահե Հակոբյանի հետ:
Տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա՝ Honda CR-V BMW 523, և, որպես արտոնյալի, օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան։ Եվ, ահա, պարզվում է՝ վարչապետը նման կոմպլեքսներ չունի։
«Դա ոչ իրատեսական և տրամաբանությունից հեռու տեղեկություն է։ Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից և ո՛չ էլ քաղաքականությունից»,– պատասխանեց ԱԺ նախագահի որդին։