Հարցին, թե սա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների վրա՝ հաշվի առնելով դրանում Մոսկվայի գործոնը, ասաց. «Ոչ»։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը 2017 թվականի տնտեսական և սոցիալական զարգացման կանխատեսման ցուցանիշի համաձայն՝ կանխատեսում է, որ 2017 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմելու է 1 տոկոս կամ էլ 61.4 միլիարդ մանաթ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի խոչընդոտի իր դուստրերի՝ բանակում ծառայելու ցանկությանը։
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ ԵՏՄ-ին միանալը ոչ թե Հայաստանի անվտանգության, այլ վտանգի մակարդակի բարձրացում ապահովող քայլ էր։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Google որոնիչին մեղադրել է իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնի վերաբերյալ վատ նորությունները մաղելու մեջ, տեղեկացնում է BBC-ն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպումը Վանաձորում (ուղիղ)
Լուսավոր Հայաստան կուսակցության հանրահավաքը՝ Վանաձորում:
Ռուսաստանը զբաղեցրել է վերջին տեղը առողջապահական համակարգի արդյունավետության միջազգային վարկանշային աղյուսակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը։
Ուկրաինայի խոշորագույն օդանավակայանը՝ «Բորիսպոլը», բախվում է դժվարությունների՝ կապված ուղևորների ուղեբեռների գողությունների խոչընդոտման հետ, հայտարարել է օդանավակայանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Եվգենի Դիխնեն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջարկել է 3 ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել շրջանային իշխանությունների ներկայացուցիչների առաջ, տեղեկացնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
Դեռ հայտնի չէ, թե ինչ մակարդակով Հայաստանի Հանրապետությունը ներկա կգտնվի Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հուղարկավորությանը։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դիվանագիտական խողովակներով ստացել է թույլտվություն՝ հետազոտական աշխատանքներ իրականացնել Թուրքիայի տարածքային ջրերում «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի երկու ճյուղերի համար։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ռուսական ընկերության մամուլի հաղորդագրությանը։
Թուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնում նշանակվել է ԱԳՆ Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Ումիթ Յալչընը:
Թուրքիայում 12 հեռուստաալիք է փակվել։ Պատճառները, որոնց համար դադարեցվել է դրանց հեռարձակումը, եղել են մեղադրանքները, թե հեռուստաալիքները վարել են հակապետական գործունեություն և իրականացրել են «Քրդական աշխատավորական» կուսակցության քարոզչություն։
Ուկրաինայի արևելքում խոցված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման մեղավորների որոնման քննչական աշխատանքը անհրաժեշտ է ավարտել, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և հանձնվեն արդարադատությանը։
Ամերիկացի երգչուհի Մադոննան Facebook-ում գրառում է հրապարակել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հիշատակին: Նա գրառումն ուղեկցել է երեք նկարներով, որոնցից մեկը պատկերում է արգենտինական դրոշը:
«Հայկական բանակի փամփուշտները ռուսական են, գազը ռուսական է, երկաթուղին ռուսական է, հեռահաղորդակցությունները ռուսական են: Ո՞վ է դրանում մեղավոր: Ռուսաստա՞նը: Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող, և արտերկիր չվերթների մեծ մասն իրականացվում է Ռուսաստանի միջոցով: Ռուսաստա՞նն է փակել «Արմավիան»,- հարց է տվել Սմբատյանը՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստան այլևս առաջվանը չէ, և պետք է նորովի կառուցել հարաբերությունները՝ այլևս հանդես չգալով «տվե՛ք մեզ ինչ որ բան» կերպարով:
Ռուսաստանն այս տարվա հուլիսին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի ժամանակ պաշտպանել է ոչ թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, այլ միջազգային իրավունքն ու օրինականությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «անշնորհք» է անվանել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունն այն մասին, թե հնարավոր են Սիրիայից զինյալների հարձակումներ Ռուսաստանի քաղաքների վրա։
Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են նոր սերնդի տակտիկական հրթիռների համատեղ արտադրության հուշագիր, հայտնում է ադրբեջանական AzeriDefence ամսագիրը։
Ադրբեջանի 2017թ. պետական բյուջեի եկամուտները կազմում են 15.955 մլրդ մանաթ (կենտրոնացված եկամուտները՝ 15 312 619 հազար մանաթ, տեղականները՝ 15 312 619 հազար մանաթ), ծախսերը՝ 16.6 մլրդ մանաթ (կենտրոնացված ծախսերը՝ 15 881 730 հազար մանաթ, տեղական ծախսերը՝ 718 270 հազար մանաթ), հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Այսօր ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետի տեղակալ Օլգա Գոլոդեցը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի կարող մասնակցել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը Վրաստան կատարելիք այցի պատճառով։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բանակցությունների ինտենսիվությունը շարունակվում է։ Գուցե մենք ամեն ինչ չենք հաղորդում մամուլին, սակայն կարող եմ ասել, որ մենք քննարկումներ ենք իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԱԳ նախարարների մակարդակով։
ԱՄՆ-ը կարող է «ավելի կոշտ միջոցառումներ» ընդունել՝ ի պատասխան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի կողմից Ռուսաստանի աջակցությամբ Հալեպի գրոհման, գրում է Reuters-ը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Բաքվի ռեստորաններից մեկում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որը ծագել է հյուրերից մեկի և հաստատության ադմինիստրատորի կոնֆլիկտից հետո։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կժամանեն տարածաշրջան։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունն այն մասին, թե հնարավոր են Սիրիայից զինյալների հարձակումներ Ռուսաստանի քաղաքների վրա։
ՀՀ կառավարությունը կանխավճար հատկացրեց Ռուսաստանից պաշտպանական վարկ ստանալու համար: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը գործադիրին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավ啡րության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով էլ առաջարկվում է կանխավճար հատկացնել:
Զինված տղամարդը գումար պահանջելու նպատակով ներխուժել է Թբիլիսիի ծայրամասում՝ Գլդանիում գտնվող Liberty Bank-ի մասնաճյուղ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ Հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Բանկի աշխատակիցը հասցրել է ոստիկանություն կանչել։