Երևանի ավագանու ընտրություններին ևս տեղամասերում կիրականացվի տեսանկարահանում

2017 թվականի մայիսի 14­-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի մոտ 38 մլն դրամ:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մայիսի 4­ի նիստի օրակարգում:

Այդ միջոցները կուղղվեն ընտրական տեղամասերում տեսանկարահանում ապահովելուն, ընտրական տեղամասերից առցանց հեռարձակում իրականացնելուն և տվյալների շտեմարանում տեսանկարահանված նյութերի տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելուն: Այդ նպատակով ԿԸՀ-­ն համապատասխան կազմակերպության հետ կկնքի պայմամագիր:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14­-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21­ին և կշարունակվի մինչև մայիսի 12­-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ­-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031