Ինչն է եղել գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի ազատման պատճառը. մանրամասներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նա ոչ միայն ազատվել է պաշտոնից, այլև արձակվել զինվորական ծառայությունից:

Թեև, որևէ պատճառաբանություն չի նշվում, սակայն Ապրիամովի պաշտոնանկությունն ուղղակիորեն կապված է Ապրիլյան պատերազմից հետո համակարգում բարձրացված խնդիրների, յուրացումների ու չարաշահումների հետ:

Հիշեցնենք, որ անցած տարի քառօրյա պատերազմից օրեր անց՝ ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատեց ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ Ալիկ Միրզաբեկյանին:

Պաշտոնից ազատվեցին նաև ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը և մի քանի այլ պատասխանատուներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031