Բուդդայական վանականների մասնակցությամբ խումբը փորձել է 112 կգ թմրանյութ ներմուծել
Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքի Բանդարանաիկե օդանավակայանում ձերբակալվել է 22 հոգանոց խումբ, որը փորձել է երկիր ներմուծել ավելի քան 100 կգ թմրանյութ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շրի Լանկայի Կոլոմբոյի Բանդարանաիկե միջազգային օդանավակայանում ձերբակալվել է 22 հոգուց բաղկացած խումբ՝ 112 կգ թմրանյութ երկիր ներմուծելու փորձի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, իրավապահները խմբի անդամների մոտ հայտնաբերել են կաննաբիս և հաշիշ։ Արգելված նյութերի ընդհանուր արժեքը գնահատվում է 3,45 մլն դոլար, ինչը համարվում է տվյալ օդանավակայանի պատմության մեջ ամենախոշոր առգրավումներից մեկը։



