Բժիշկը սրտի առողջության համար խորհուրդ է տվել սննդակարգում ներառել մեկ մթերք
Ամերիկացի սրտաբան Բրեթ Ա. Սիլավի խոսքով՝ ձիթապտուղը կարող է բարելավել սրտի առողջությունը: Այս մթերքի ոչ ակնհայտ օգուտների մասին նա պատմել է ձեռնարկատեր և հեռուստահաղորդավարուհի Մարթա Ստյուարտի հետ զրույցում:
Բժիշկը խորհուրդ է տվել ձիթապտուղը ներառել սննդակարգում, քանի որ դրանում պարունակվող ճարպերը, մասնավորապես օլեինաթթուն, կարող են կարգավորել խոլեստերինի մակարդակը. դրանք իջեցնում են «վատ» ցածր խտության լիպոպրոտեինների (LDL) մակարդակը և բարձրացնում «լավ» բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) մակարդակը: Օլեինաթթուն նաև նվազեցնում է օրգանիզմում համակարգային բորբոքման զարգացման ռիսկը:
Սրտաբանը նշել է, որ ձիթապտուղը պարունակում է նաև սրտի համար օգտակար այլ սննդանյութեր, ինչպիսիք են մանրաթելը և հակաօքսիդանտները: «Վերջապես, ձիթապտուղը պարունակում է երկաթ, որը ապահովում է արյան բջիջների կայուն գործունեությունը»,- եզրափակել է Սիլավը:



