«Հնարավոր չէ գտնել մեկին, ով կասկած ունենա, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը»

«Հասարակությունը  մի քայլ առաջ է ընդդիմությունից, քանի որ ընդդիմությունը շարունակում է իր շեշտը դնել իշխանության հանդեպ քննադատության վրա։ Նրանք ասում են՝ մենք ավելի լավ կկառավարենք, բայց «ինչպես»-ի հարցում ընդդիմությունը չի հասել այդ մի քայլ առաջին։ Հասարակությունը տեսնում է, որ «մենք ավելի լավ կանենք» տարբերակով ոչինչ չի փոխվում»,- Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Հենց դրանով է պայմանավորված, որ կարող են լինել դիրքորոշումներ, որ՝ ճիշտ է՝ ընդդիմադիր է այս մարդը, բայց նրան ձայն չեմ տա, որովհետև չի ասում, թե հետո ինչ է լինելու, այլ ասում է, որ ավելի լավ է լինելու»,- նկատեց նա։

Քաղաքագետ Արմեն Մինասյանն էլ նշեց, որ հնարավոր չէ գտնել Երևանում մեկին, ով կասկած ունենա, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը. «Սա ծիսական մասն է՝ հայտնի արդյունքներով։ Իներցիայով՝ ԱԺ ընտրությունների շարունակության հետ գործ ունենք։ Քաղաքական ուժերը կամ ծավալուն ու անհասկանալի ծրագրեր են ներկայացրել, որոնք ընկալելի չեն, իսկ մյուսները կամ լուծում են բարդ քաղաքական խնդիրներ, կամ էպատաժային տեխնոլոգիաներով փորձում են իրենց խնդիրները լուծել»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս