«Հույս ունեմ, որ հինգ տարի հետո կունենաք ավելի լավ, ավելի ուժեղ Երևան»

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները գնահատում է մրցակցային, ժողովրդավարական և նախնական տվյալներով փաստում ՀՀԿ թիմի համոզիչ հաղթանակը: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-­ն դրական է մեր թեկնածուների քարոզչությունը, ունեցել ենք 100­-ից ավելի հանդիպում ժողովրդի հետ, դրանց ընթացքում կարողացել ենք ներկայացնել իրականացրած աշխատանքը: Ընտրությունները գնահատում ենք դրական, դրանք վերահաստատեցին, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ճանապորհով»,­- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ ստացվել է ընտրախախտման մասին 49 հաղորդում և նկատեց, որ այդ թիվն 2012 թվականի ավագանու ընտրությունների համեմատ կտրուկ պակասել է: «Ընտրությունների նախնական արդյունքները գոհացուցիչ են և պարտավորեցնող, բայց նաև կանխատեսելի: Մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մեծ վարկանիշ և ակնակալում էինք ընտրողների ձայների 70 տոկոսը: Ներկա դրությամբ ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունն ամփոփված է, ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական, նախնական տվյալներով՝ ՀՀԿ թիմն արձանագրում է համոզիչ հաղթանակ»,­ ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը շնորհակալություն հայտնեց ընտրություններում իրենց մրցակիցներին և հույս հայտնեց, որ Երևանի ապագա ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կաշխատի արդյունավետ՝ հանուն Երևանի:

«Հույս ունեմ, որ հինգ տարի հետո կունենաք ավելի լավ, ավելի ուժեղ Երևան»,­- եզրափակեց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031