«Վաղ առավոտից ընտրություններն անցնում են բնականոն հունով, որևէ խախտում չի եղել, բողոքներ չեն ստացվել». ՀԱԿ հանձնաժողովի նախագահ

Երեւանի Ս. Սպանդարյանի անվան  թիվ 24 դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում  ընտրական գործընթացը անցնում է հանդարտ, առանց լուրջ խախտումների: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Սոֆյա Յորդեկյանը:

«Վաղ առավոտից ընտրություններն անցնում են բնականոն հունով, որեւէ խախտում չի եղել, բողոքներ չեն ստացվել: Տեխնիկական սարքավորումները նորմալ աշխատում են, մատնահետք չճանաչելու դեպք չի եղել, տեսախցիկներն աշխատում են»,- ասաց Սոֆյա Յորդեկյանը:

Ժամը 11:00-ի դրությամբ նշված ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել 200 ընտրող: Ընդհանուր առմամբ՝ այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1665 քաղաքացի:

«Ժառանգություն» կուսակցությունից հանձնաժողովի անդամ Ռշտուն Մարտիրոսյանը նշեց, որ մինչ այժմ որեւէ խախտում չի գրանցվել: «Այս ընտրատեղամասը միշտ աչքի է ընկել իր կարգապահությամբ: Այստեղ սովորաբար լուրջ խախտումներ չեն լինում»,- ասաց նա:

Անդրադառնալով ընտրական գործընթացին՝ Ռշտուն Մարտիրոսյանը նշեց, որ ամեն դեպքում պասիվություն է նկատվում՝  համեմատած խորհրդարանական ընտրությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031