Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․ «2023-ի սեպտեմբերյան հայրենակործան իրադարձություններից հետո, երբ պարտադրված էի տեղափոխվել Հայաստան, ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»։

Թվում էր, թե կատարվածն ամեն ինչի վերջն էր… Բայց՝ ոչ… Որոշ ժամանակ անց, երբ հաստատվեցի Երևանում և ավելի մոտիկից ու խորը ճանաչեցի ՄԵԶ, զգացի, որ այն անցանկալին, ինչ տեսել ու ապրել եմ, դա ընդամենը սկիզբն է, իսկ անհավատալին դեռ առջևում էր…

Հ.Գ.

…Գիտեի, որ հավատավոր, պատմություն ունեցող և ստեղծագործ ժողովուրդ ենք, բայց որ այսքան միամիտ, իրարամերժ ու ինքնախաբվող, դա իրոք չգիտեի…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930