«Այս ընտրությունները գրանցված միջադեպերի քանակով և սրությամբ լավ իմաստով զիջում էին նախորդներին». Աշոտյան

Հանրապետական կուսակցության  նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը գտնում է, որ Երևանի ավագանու ընտրությունները գրանցված միջադեպերի քանակով, սրությամբ և այլն, լավ իմաստով զիջում էին նախորդ ընտրություններին:

Լրագրողի հարցին, թե ըստ ՀՀԿ-ի՝ ընտրությունները կատարյա՞լ էին, Աշոտյանն ասաց, որ դեռ գնահատականների մասին խոսելը վաղ է:

«Մենք չենք հավակնել կատարյալ ընտրությունների բանաձևին: Այդպիսի ընտրություններ չեն եղել և ոչ մի ինձ հայտնի եվրոպական երկրում: Նույն Ֆրանսիայի նախագահական ընտրություններում խնդիրներ եղել են կապված ներգաղթյալների քվեարկության հետ: Ընտրությունների գնահատականները կտան դիտորդները, սակայն կային նաև հակահանրապետական հայացքներով դիտորդներ»,-  ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով, այնուհանդերձ իրենք չեն կարծում, որ այս ընտրություններն իրենց բովանդակությամբ, որակով ու ընթացքով կարող են զիջել քաղաքական այլ ընտրություններին:

«Եթե չորս տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ այն ժամանակ լրատվական աղմուկն ավելի մեծ ու ավելի շատ էր»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031