Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․ «Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների և մարդասպանների թիրախում է Հայոց ցեղասպանությունից ի վեր։
1915-1923թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ 1923 թվականից հետո Արևելյան Թուրքիայում մնացած 913 հայկական պատմական հուշարձաններից 464-ը լիովին անհետացել են, 252-ը՝ ավերակների մեջ են, իսկ 197-ը՝ վերանորոգման կարիք ունեն։
2004 թ. Բաղդադի հայկական եկեղեցին Իրաքում իսլամական ահաբեկիչների հարձակման հիմնական թիրախն էր։
2005-2006 թթ. Ջուլֆայի (Նախիջևան) հայկական գերեզմանատանը հազարավոր հայկական խաչքարերի անհետացում և ոչնչացում։
2014 թ. Հայոց ցեղասպանության հուշահամալիր եկեղեցի, Դեր Զոր, Սիրիա։ Հուշահամալիրը պայթեցվել է Իրաքի և Լևանտի իսլամական պետության անդամների կողմից։
2014 թ. Իսլամիստները հարձակվել են Մոսուլում, Իրաք, Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա։
2020 թ. Ադրբեջանական ուժերը երկու անգամ հարվածել են Շուշիում, Լեռնային Ղարաբաղ, Ղազանչեցոց եկեղեցուն։
2023 թ.-ից սկսած Ադրբեջանը տասնյակից ավել հայկական եկեղեցիներ է ոչնչացրել Արցախի տարածքում, իսկ մնացածը ենթարկում է մշակութային էքսպրոպրիացիայի։
2018 թ.-ից հետո առ այսօր Նիկոլ Փաշինյանն այս քաղաքականության կարեւոր գործիքն է»։



