Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կատարվածից հետո հյուպատոսարանի շուրջ անվտանգության միջոցները խստացվել եմ: Սկսվել է հետաքննություն, սակայն հարձակումն իրականացրածներին չեն հայտնաբերել:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը բարձրացրել է նախօրեին Ադըյաման քաղաքի ասորական գերեզմանոցի պղծման հարցը` պահանջելով պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները:
Ռուսներն էժանացնում են գազը՝ Հայաստանի քաղաքացիների ուղեղները սառեցնելու ու միտքը խավարի մեջ պահելու համար։
Նրա խոսքով՝ բոլորը շահեցին «Սասնա ծռերի» գործողություններից. «Կրեմլի քաղաքական ամբողջ մտածողությունն արմատապես փոխվեց, նրանք փոխեցին իրենց վերաբերմունքը Հայկական հարցի նկատմամբ: Նրանք հասկացան, որ անհնար է մեզ թելադրել»:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն, որն ավելի վաղ կտրուկ արտահայտություններ էր իրեն թույլ տվել Բարաք Օբամայի և Եվրամիության հասցեին, հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «գործում է, ինչպես հարկ է նախագահին»:
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել է Վրաստանի խորհրդարանական պաշտոններում թեկնածուների ցուցակը, երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնում թեկնածուն կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն է:
«Մենք մեր հանձնարարականները միշտ կատարում ենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը պատրա՞ստ է արդեն: Շ.Քոչարյանը կրկնեց իր նախկին հայտարարությունը, որ Հայաստանի և Ղարաբաղի բարձր ղեկավարությունն է որոշելու, թե ե՞րբ կստորագրվի փաստաթուղթը:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունից հետո խմբակցության անդամները հրաժարվել են մասնակցել Թուրքիայի խորհրդարանի աշխատանքներին:
4-մետրանոց ձայնամեկուսիչ պատը Մյունխենի Նոյպերլախ շրջանում կկառուցվի, որպեսզի բնակելի տները առանձնացվեն փախստականների համար կառուցվող ապաստարանից:
Նոյեմբերի 5-ին Թբիլիսիում բացվեցին Վրաստանի էլեկտրական մեքենաների համար նախատեսված առաջին լիցքավորման կայանները: Կայանների տեղադրման և շահագործման ծրագիրն իրականացվել է «E-Space» կազմակերպության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս պահի դրությամբ մայրաքաղաքում բացվել է 2 կայան՝ Եվրոպայի հրապարակում և «Կրեայի լճի» մերձակա տարծքում:
Վերջին տարում Թուրքիայում լրջորեն վատացել է ժողովրդավարության ոլորտում իրավիճակը, սակայն այդ երկիրը մնում է Եվրամիության «առանցքային գործընկերը», ասվում է ԵՄ-ին անդամակցությանը Թուրքիայի պատրաստականության մասին զեկույցում, հայտնում է DW-ն:
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի շենքի մոտ գիշերը հրաձգություն է տեղի ունեցել, օդանավակայան տանող մատչումն արգելափակվել էր, հայտնում է լրատվական BNO News պորտալը՝ վկայակոչելով ականատեսներին և տեղի իշխանություններին:
ԱՄՆ-ի նախընտրական արշավի ընթացքում մի շարք ցանցահենային հարձակումներից հետո ամերիկացի պաշտոնյաներն ու վերլուծաբանները համոզված են, որ Ռուսաստանը 2017-2018թթ. մտադիր է նույնկերպ միջամտել արևմտաեվրոպական երկրների ընտրությունների ընթացքին, գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներին:
Իրաքյան զորքերը ստիպել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալներին նահանջել Մոսուլի կենտրոնից և մոտեցել քաղաքի ծայրամասում գտնվող օդանավակայանին, հայտնում է Reuters-ը:
ԴԱԻՇ-ի 5 բարձրաստիճան հրամանատարներ փախել են Իրաքի Նայվանա նահանգից՝ խմբավորման գանձարանից հափշտակելով մի քանի միլիոն դոլար, հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ հղում կատարելով նահանգի ադմինիստրացիայում իր աղբյուրին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է Sunday Times պարբերականին տված հարցազրույցում, որ Արևմուտքի երկրների դիրքերը Մերձավոր Արևելքում աստիճանաբար թուլանում են:
«Մեր շատ խնդիրներ կախված են նրանից, որ մեր բնակչությունը փոքր է, շուկան փոքր է, շուկայում գնողունակությունը ցածր է։ Եթե այդ հարցը գոնե լուծման մեջ լինի՝ մնացած նպատակներին հասնելուն կօգնի»։
Իրաքի Տիկրիտ քաղաքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է շտապօգնության ավտոմեքենան, ինչի հետևանքով սպանվել է 9 մարդ:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա քաղաքական ճանապարհով, ինչի հետևանքով Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է հեռանալ պաշտոնից:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության աշխատակիցները նրան հեռացրել են Նևադա նահանգի Ռենո քաղաքում բեմում ընտրողների առաջ ելույթ ունենալիս, հայտնում է BBC-ն:
Կիրակի առավոտյան (Երևանի ժամանակով ժ. 09:00-ին) Բուլղարիայում բացվել են ընտրատեղամասերը, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացիների 48%-ը, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ 43%-ը:
Կինոնկարը կպատմի նոյեմբերի 13-ի իրադարձությունների մասին, երբ համերգի ժամանակ ահաբեկիչներն սկսեցին գնդակահարել հանդիսատեսներին (զոհվեց 89 մարդ, այդ թվում՝ խմբի մենեջերը), ինչպես նաեւ դրանից հետո կոլեկտիվի կյանքի մասին, օրինակ, գրոհից մեկ ամիս անց Eagles of Death Metal-ի՝ Փարիզ վերադառնալու եւ U2 կոլեկտիվի հետ նրա ելույթի մասին:
Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող գրեթե բոլորի համար արտաքին քաղաքական կողմնորոշումը սկսվում և ավարտվում է Ռուսաստանով, որի անունը լսելիս՝ այդ գրեթե բոլորը ոգևորվում ու կարկամում են միաժամանակ։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պայքարելու եմ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու համար, և մենք նորից մեր երկիրը կդարձնենք փառավոր»:
Արդյո՞ք երևանցիները ճանաչում են ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներին. «Ամերիկայի ձայն»-ը հարցում է անցկացրել Երևանում:
2017թ. բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման նկատմամբ հասարակական հետաքրքրությունն առանձնապես մեծ չէ: Դրան, իհարկե, բազում հիմնավորումներ կարելի է գտնել: Նախ` որ նոր է կայացել կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: Երկրորդ` որ նոր կառավարությունը ներքաշվել է անընդհատ քննարկումների գործընթաց:
«Պարզապես նրանք մտահոգ ու հոգատար հայ մարդիկ են։ Ո՞ր մի հայը չի ուզենա՝ իր երկիրը տեսնի լավ, կանոնակարգված։ Իրենք հիմա բոլոր դեպքերում ինչ-որ տեղ, այո, ռիսկի են դիմում՝ չունենալով այլընտրանք, որովհետև տեսնում են, որ այսպես ձեռքերը ծալած, նստած վիճակում, ամենայն հավանականությամբ, մենք չենք հասնի հաջողության»:
Քլինթոնի կյանքում եղել են հակասական պահեր ևս, որոնցից ամենացայտունը նախագահ Քլինթոնի ամուսնական դավաճանություններն են, որի գագաթնակետն էր Մոնիկա Լևինսկու հետ կապված սկանդալը: