
Մահափորձ Թրամփի նկատմամբ. անվտանգության աշխատակիցները Թրամփին բեմից հեռացրել են

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության աշխատակիցները նրան հեռացրել են Նևադա նահանգի Ռենո քաղաքում բեմում ընտրողների առաջ ելույթ ունենալիս, հայտնում է BBC-ն:
Այն մասին, թե ինչ սպառնալիք են նկատել անվտանգության աշխատակիցները, չի հաղորդվում: Մի քանի րոպե անց Թրամփը նորից հայտնվել է հանրության առաջ:
«Ոչ ոք չէր ասել, թե մեզ համար հեշտ է լինելու, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անվտանգության ծառայությանը»,- ասել է Թրամփը:
BBC-ի թղթակից Ջեյմս Կուկը դեպքի վայրից հայտնել է, որ մինչ Թրամփը բացակայել է, մարդկանց շրջանում լուրեր են տարածվել, թե սրահ է ներթափանցել զինված տղամարդ, իսկ հանդիպման որոշ մասնակիցներ փորձել են լքել սրահը:
Սրահից դուրս են բերել ինչ-որ սպիտակամորթ, ճաղատ տղամարդու, սակայն, դեռ հայտնի չէ, թե արդյոք նա տեղի ունեցածի հետ կապ է ունեցել: