
Իրաքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է շտապօգնության ավտոմեքենան, կա 10 զոհ

Իրաքի Տիկրիտ քաղաքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է շտապօգնության ավտոմեքենան, ինչի հետևանքով սպանվել է 9 մարդ: Մեքենան պայթեցվել է այսօր քաղաքի հարավային մուտքի մոտ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Քաղաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել, քաղաքի վարչակազմը նախազգուշացնում է նոր ահաբեկչությունների վտանգի մասին:
Եվս մեկ դեպք տեղի է ունեցել Սամարրա քաղաքում՝ Տիկրիտից 50 կմ հեռավորության վրա:
Մահապարտը պայթուցիկով լի ավտոմեքենան պայթեցրել է շիա ուխտավորների համար նախատեսված կայանատեղիում՝ մզկիթներից մեկի մոտ: Սպանվել է 2 մարդ: