Թոմ Հենքսի որդին Eagles of Death Metal-ի մասին ֆիլմ կնկարահանի Փարիզի ահաբեկչությունից հետո
Թոմ Հենքսի որդին՝ Քոլին Հենքսը, վավերագրական ֆիլմ է նկարահանելու ամերիկյան այն խմբի մասին, որը 2015 թվականի նոյեմբերի 13-ին ելույթ էր ունենում Փարիզի «Բատակլան» համերգասրահում, հաղորդում է Fact-ը: Ժապավենը կոչվելու է Eagles of Death Metal: Nos Amis («Eagles of Death Metal. Մեր ընկերները»):
Կինոնկարը կպատմի նոյեմբերի 13-ի իրադարձությունների մասին, երբ համերգի ժամանակ ահաբեկիչներն սկսեցին գնդակահարել հանդիսատեսներին (զոհվեց 89 մարդ, այդ թվում՝ խմբի մենեջերը), ինչպես նաեւ դրանից հետո կոլեկտիվի կյանքի մասին, օրինակ, գրոհից մեկ ամիս անց Eagles of Death Metal-ի՝ Փարիզ վերադառնալու եւ U2 կոլեկտիվի հետ նրա ելույթի մասին:
Ֆիլմը 2017 թվականի փետրվարին ցուցադրելու են HBO հեռուստաալիքով:
Քոլին Հենքսը հայտնի է «Ֆարգո», «Դեքսթեր» ամերիկյան սերիալներում եւ «Տարօրինակ մարդկանց երկիրը», «Փարքլենդ» եւ «Արձակուրդ» ֆիլմերում խաղացած դերերով:
«Բատակլան» համերգասրահը 2016 թվականի նոյեմբերի 16-ին վերաբացվելու է Փիթ Դոերտիի համերգով: