«Միայն շարքային զինվորն է տուժելու, ում համար հոգևորական խոսքը կարող էր լինել արժեքավոր և օգնող՝ տարբեր բարդ հանգամանքներում»
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում անդրադառնալով Սուրեն Պապիկյանի որոշմանը, ըստ որի՝ չեղարկվել է դեռ 2000 թվականից ուժի մեծ գտնվող ՊՆ նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգեւոր ծառայության, գնդերեցների գործունեությունը, գրում է.
«Տևական ժամանակ գնդերեցների վրա կային ճնշումներ, որոնց մասին նաև մամուլն էր գրում, նրանց դրդում էին ուրացման և Մայր Աթոռի դեմ դուրս գալուն։ Այդ քայլին նրանք ակնհայտորեն չեն գնացել։ Սա էլ իրենց «պատիժն է» չուրացման և իրենց ծառայությանը ու Վեհափառին հավատարմության համար։
Արդյունքում միայն շարքային զինվորն է տուժելու, ում համար հոգևորական խոսքը կարող էր լինել արժեքավոր և օգնող՝ տարբեր բարդ հանգամանքներում»։
