Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Համբուրգի դատարանն այսօր ձեռնամուխ է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնավոր հայցի քննմանը՝ ընդդեմ գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի (Jan Böhmermann), որը պահանջում է ամբողջությամբ արգելել Թուրքիայի նախագահի մասին բանաստեղծության տարածումը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զարգացող երկրների փոխառություններն Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Համաշխարհային բանկից անվանել է գաղութացման և ստրկացման նոր ձև, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։
ՀՀ կառավարության ներկայացրած 2017թ-ի պետական բյուջեի նախագծում պաշտպանությանն ուղղված ծախսերի ավելացում է նախատեսվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Պաշտոնյաները կնքել են միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության գրասենյակը, փոխել են շինությունում առկա կողպեքներն ու անջատել էլեկտրականությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Amnesty International-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արտեմևին։
Սաբուչինսկի շրջանի Նարդարան ավանում Ադրբեջանի ՆԳՆ մարմինները հերթական օպերատիվ-քննչական միջոցառումներն են անցկացրել՝ նպատակ ունենալով հայտնաբերել զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր։
Վրաստանը չեղյալ է հայտարարել վիզային ռեժիմը Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար։ Ի հավելումն՝ որոշ պայմանների դեպքում, թագավորության քաղաքացիները երկրի տարածքում կարող են մնալ մինչև 1 տարի, հայտնում է Arab News-ը։
Վերջինս այդ մասին հայտարարել է երեկ՝ Բաքվում հրավիրված կլոր սեղանի ժամանակ։ Հանդիպումը նվիրված է եղել արդյունաբերական թեմաների քննարկմանը։
Հետաքննությունն ավարտվել է 2005 թվականին: Ըստ որում փաստաթղթերը հրապարակվել են այն պահին, երբ մինչեւ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները, որոնց Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը, մասնակցում է որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, մնացել է մեկ շաբաթ:
2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները սեպտեմբեր ամսվա համեմատ կրճատվել են 127.2 մլն դոլարով (3.08 տոկոսով)՝ մինչև 4 005.5 մլն դոլար։
Կրեմլում չեն սպասում Ռուսաստանի նախագահի ընտրությունների ժամկետի տեղափոխություն, հայտնում է gazeta-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներին։
Վրաստանի հարավում՝ Ջավախքում գտնվող Վարձիա միջնադարյան վանական համալիրում նախօրեին տեղի ունեցած հրդեհը վնասել է 12-րդ դարի որմնանկարները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի արքայազն Ալ Սաուդը մտրակվել է կատարած հանցագործության համար, ինչպես նաև ենթարկվել է բանտարկության, հայտնում է սաուդյան «Ալ-Օքազ» թերթը։
Սիրիայի Հալեպ քաղաքում նոյեմբերի 4-ին հայտարարվում է 10-ժամանոց մարդասիրական դադար, հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել Վիսկոնսին նահանգում արտահերթ ընտրություններին մասնակցած և իր մրցակից Հիլարի Քլինթոնին ընտրած մարդկանց փոխել միտքը և նրա ձայներն իրեն տալ, գրում է TASS-ը։
Ավստրալիայում թույլատրվել է մարիխուանայի արտադրությունն ու կանեփի աճեցումը բժշկական կարիքները հոգալու նպատակով, հայտնում է ТАСС-ը։
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են, վկայում են աճուրդի արդյունքները։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում Թուրքիայի աչտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ից 4-ը կայցելի Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական շարժառիթներով սկսված հետաքննությունների շրջանակում գերմանական կողմն արտահանձնում չի կատարի: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
Փրկարարները հայտնաբերել են 33 հանքափորի դի, որոնք արգելափակվել էին հողի տակ՝ Չինաստանի Չունցին քաղաքի ածխի հանքահորի պայթյունից հետո, հայտնում են չինական ԶԼՄ-ները։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Ալ-Բաղդադին դեռևս գտնվում է Մոսուլի տարածքում, հայտնում է Independent պարբերականը։
Թուրքիան շարունակում է դիվանագիտական ջանքերը՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը Իրաքի հետ, որը ծագել էր՝ կապված թուրք զինվորական խորհրդատուների՝ իրաքյան «Բաշիկա» բազայում գտնվելու հետ: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Իբադին հայտարարել է, որ իրաքյան կողմը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ, սակայն պատրաստ է դրան: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Իբադին հայտարարել է հեռուստատեսությամբ:
ԴԱԻՇ-ի ղեկավարությունը կոչ է արել Մոսուլում գտնվող զինյալներին լքել քաղաքն ու ուղևորվել Սիրիա, հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Քրդական աշխատավորական կուսակցության հետ որեւէ առնչություն ունենալու կասկածներով Թուրքիայում սկսված բռնամիջոցների առաջին թիրախ են դառնում կրթական համակարգում աշխատող անձինք։ Այստեղ հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ավելի քան 12 հազար մանկավարժ։
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հրավերով վերջինիս բնակավայրում` նոյեմբերի 1-ի երեկոյան, կայացել է հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
Մեր հարցմանն ի պատասխան, թե հնարավո՞ր է նման իդեա-ֆիքսի իրականացումը մեզանում, մեր զրուցակից սահմանադրագետն ասաց․ «Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև երկպալատ խորհրդարան ունենում են այն երկրները, որոնք ֆեդերալ կառուցվածք ունեն, և ապա` դրա համար անհրաժեշտ է սահմանադրական հանրաքվե: Թեև «Միասնական Արմենիայի» անդամները ճշտել են, որ հանրաքվե պետք չէ՝ բավական է Ազգային ժողովի կողմից փոփոխություններ կատարվեն Սահմանադրության մեջ»:
Կատուն ամեն օր գալիս է իր հանգուցյալ տիրուհու երեխաների մոտ, որին Քանդարի էին կոչում: Նրան կերակրում են, իսկ հետո նա վերադառնում է թաղման վայր: Այսպես շարունակվում է արդեն մեկ տարի: