
Ընտրություններից 2 օր առաջ Քլինթոնը դարձյալ առաջ է Թրամփից

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացիների 48%-ը, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ 43%-ը:
Նման արդյունքներ է ցույց տվել կիրակի առավոտյան հրապարակված նախընտրական հարցումը, որը պարբերաբար անցկացնում է ABC հեռուստալիքին ու Washington Post թերթը:
Ուրբաթ օրը նմանատիպ հարցումը ցույց էր տվել 47:44 հարաբերակցությունը: